19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Առնվազն 6 տարի հարկավոր է Հյուսիս-հարավ ճանապարհը վերջնականապես ավարտելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխանքային քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց, թե Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման վերջնաժամկետը երբ է: Նախարարը պատասխանեց, որ  շուտով կավարտվեն կամուրջների շինարարությունները: Բայց նախագծման ժամանակ բացթողում է եղել, քանի որ նախատեսված չի եղել կամուրջները ճանապարհին միացնելու ասֆալտապատման ծրագիրը: «Այս պատճառով մի քիչ ձգվեց ծրագիրը, քանի որ նախագծի փոփոխություն արեցին, հիմա կամուրջների աշխատանքները գրեթե ավարտված են»,- շեշտեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ այսօր ակտիվ աշխատանք է տարվում Թալին-Գյումրի հատվածի վրա, որտեղ վերջերս շինարարության որակի հետ կապված խնդիրներ էին առաջացել: «Իմ մոտեցումը նա է, որ չի կարելի անորակ ճանապարհ ունենալ և մի 4-5 տարի հետ կրկին անդրադառնալ դրան: Հյուսիս-հարավ ճաապարհի կառուցման պայմանագիրը երկարաձգվեց, որովհետև բոլոր պարտավարությունները չեն կատարվել, բայց հիմա անում ենք ամեն բան, որ տեղավորվենք նախագծային ժամկետներում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքերի վերջնաժամկետին, նախարարն ասաց, թե ինքն այս պահին պատրաստ չէ պատասխանել այս հարցին, որովհետև հարավային հատվածում ներդրողների հետ քննարկումներ են իրականացվում, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորում է հարկավոր: Միևնույն ժամանակ նկատեց, որ առնվազն 6 տարի հարկավոր է Հյուսիս-հարավ ճանապարհը վերջնականապես ավարտելու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ