19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դատարանը կհստակեցնի.«ABC.am» դոմենի սեփականատերը տուժել է/տեսանյութ/

«ABC դոմեն» ընկերությունը ոչ մի սխալ չի գործել»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը:

Նշենք, որ օրեր առաջ այդ սխալների մասին բարձրաձայնել է  «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը:

«Ես արդեն ներկայացրել եմ «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալները և այն ներկայացնում եմ նաև փաստաթղթերի տեսքով: Ինձ հետ կապվել է մի քաղաքացի, որ «ABC դոմեն» ընկերությունում գրանցել է մոտ 300 դոմեն:Այդ քաղաքացին՝ Մինասյանը պարզաբանել էր, որ «ABC դոմեն» ընկերությունում սեփականատիրոջ փոփոխության դեպքում ստորագրություն է պարտադիր եղել»,-մանրամասնեց Արա Խաչատրյանը հավելելով, որ իրենց պարագայում այդ պարտադիր ստորագրության պահը բաց է թողնվել:

Գրիգորի Սաղյանը պատասխանեց ներկայացված հարցերին և ընդգծեց, որ այս բոլոր հարցերը պարզելու համար կա դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ