11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կնեսեթը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հարավերը։

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձան հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: 
Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Յուլի Էդելշետեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ