13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այսօր` ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները։ Բախման հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ խցիկը:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ մասամբ: Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ