15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր ավելի շատ լինել

«Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր ավելի շատ լինել, և մենք գիտեինք, թե որտեղ ենք ծախսելու այդ գումարները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ալթունյանը հավելեց, որ շուրջ 3 տարի չի գործել առողջապահական տեսչությունը և նկատեց, որ այսօր այս տեսչական մարմինն արդեն կայացման փուլում է, ավելին՝ հունվար-փետրվար ամիսներին տեսչությունը կաշխատի:

Հարցին՝ արդյոք տրամադրվող գումարների կրճատումը չի՞ հանգեցնի ծառայությունների որակի վատթարացմանը, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Համոզված եմ՝ մատուցվող ծառայությունների որակը չի ընկնի, չի  փոխվի մի պարզ պատճառով՝ այն կապված չէ գումարի հետ, քանի որ բժիշկը միշտ աշխատում է` իրեն տրամադրելով իր գործին: Երբ բժշկին չեն վճարում կամ վճարում են շատ ավելի մեծ գումար, միևնույն է, նա անում է այնպես, ինչպես կարողանում, այսինքն՝ ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ