22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մարդկանց փոխարեն դագաղներին եմ ասում` բարլուս … “

 ‘Ինը տարի է` պայքարում ենք, չենք կարում արդյունքի հասնենք’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ղևոնդյանը, ով իր հարևանների հետ բողոքելու էր եկել կառավարության շենքի մոտ: Վերջիններս Հյուսիասյին պողոտայի նախկին բնակիչներն են: Չզլացան մեկ անգամ լ պատմել,որ իրենց ձեռքից չնչին գումարով վերցրել են իրենց տները:

Քնարիկ Առաքելյանն էլ ասաց, որ նախկինում շատ լավ տանն էր բնակվում, իսկ հիմա փոխհատուցված գումրարով կարողացել է մի փոքրիկ անկյուն գնել: ‘Դագաղների մոտ եմ բնակվում, առավոտ պիտի մարդկանց բարև տամ, բայց տնից դուրս եմ գալիս, դագաղ տեսնում, դագաղներին եմ ասում` բարլուս’:

Գոհար Ասատրյանի հավաստմամբ, իրենց խոսք են տվել ավելի շատ գումար տալ , քան տվել են: “Ընտանիքս ապրում է շենքում, որտեղ մկներն են վխտում”:

Հարցին, թե ում են դիմել, ում հետ են զրուցել, բնակիչները պատասխանեցին, որ քաղաքապետ եղած ժամանակ Գագիկ Բեգլարյանն էր խոստացել հարցը լուծել: ‘Տուն չունեն, թող մեր տների տեղը տուն տան’,-պահանջում են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, հավելելով, որ պայքարի ընթացքում շատերը նյարդային խնդիրներ են ձեռք բերել, ոմանք արդեն չկան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ