19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մյուս տարվա համար նոր դեսպանատներ բացել չեն պլանավորում. թանկ հաճույք է

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե արդյոք բյուջեով նախատեսվում է 2018թ-ին նոր դեսպանատներ կամ հյուպատոսություններ բացել: «Ես շարունակում եմ մնալ իմ մշտական համոզմանը, որ Ջավախքում անհրաժեշտ է առանձին հայաստանյան հյուպատոսություն բացել և այդ ուղղությամբ Վրաստանի իշխանության հետ գործուն աշխատանքներ տանել»,-ասաց նա: Շավարշ Քոչարյանը նշեց, որ մյուս տարվա համար նոր դեսպանատներ բացել չեն պլանավորում, որովհետև թանկ հաճույք է:

«Եկեք, ճիշտ հասկանանք, այսինքն՝ թիրախային քայլ առ քայլ անում ենք»,-ասաց նա: Հյուպատոսության հետ կապված Ջավախքում փոխնախարարը նշեց, որ բացի դեսպանատունից Թբիլիսիում, նաև հյուպատոսություն ունեն Բաթումիում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ