25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում․ թուրքական կողմն ունի 8 կորուստ

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջան Հյուսիսային Իրաքից ներթափանցած քուրդ զինյալների և տեղի թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գրոհայինների հետ  բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից։  Քուրդ զինյալներն ունեցել են 5 կորուստ։

Աղբյուրը նշում է, որ  դեպքից հետո  Թուրքիայի ուժայինները ռազմական ուղղաթիռի աջակցությամբ լայնամասշտաբ օպերացիա են սկսել գրոհայիններին հայտնաբերելու համար։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է այն, ինչ տեղի է ունեցել սահմանին:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ