20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանը Ղարաբաղի հարցը կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցի՝ Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին։

Մասնավորապես ասել է․

«Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։

Հիշեցնենք, որ Էրդողանը երկօրյա այցով մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ