15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր երկրում մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները վտանգվա՞ծ են /տեսանյութ/

 Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վերջին միջադեպի հոգեբանական  գնահատականներին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը  նշեց՝ պատահածից հետո, անշուշտ, բոլորս պետք է զգույշ լինենք, բայց դա չի նանակում, որ Հայաստանում մանկապարտեզներում և դպրոցներում երեխաները վտանգված են, քանի որ սա մասնավոր, եզակի դեպք էր:
«Այսքան Ժամանակ ո՞վ էր լսել, որ Հայաստանում նման դեպք լիներ: Ասենք՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում նման դեպքեր հաճախ են լինում, իսկ մեր երկրում՝ ոչ», – նշեց հոգեբանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Գագիկ Թովմասյանը նշեց՝ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքներին մասին» կոնվենցիային, որտեղ հստակ սահմանված է՝ մասնակիցներ  պետությունները երեխաների մասին հոգ տանելու, նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների, մարմինների կողմից սահմանված չափանիշների համաձայն, բացի այդ՝ մի շարք օրենքներիր, կոնվենցիաների համաձայն՝ պետությունը պարտավոր է հոգ   տանել  երեխաների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ