Ով էր, ի վերջո, Հիսուս Քրիստոսը
1. Քրիստոս խենթ էր և հավատում էր, որ Ինքն Աստված է:
2. Նա ընդամենը խաբեբա էր:
3. Քրիստոս առասպել էր, որ հնարել էին աշակերտները:
4. Քրիստոս իրոք Այն է, Ինչ որ կոչեց Իրեն:
Խենթ մարդու խոսքերը այլ են: Հիսուսի ամենամտերիմ շրջանակն էր, որ նախ հավատաց Նրան. Նրա հետ նստում էին, ճաշում և լավ էին ճանաչում: Այս մարդու սահուն միտքը, Նրա խոսքերը երկու հազար տարի շարունակ միլիարդավոր մարդիկ ընթերցում են և սովորում: խաբեբան ինքն իրեն հայտնի է անում գործերով: Քրիստոս ոչ միայն խոսեց, այլև փաստեց Իր խոսքերը գործով:
Առասպել…բազում աղբյուրներ են փաստում այն մասին, որ այդ ժամանակաշրջանում Նազարեթում ապրում էր Հիսուս՝ հյուսն Հովսեփի և Մարիամի որդին, որ բազում հրաշքներ էր գործում: Մնում է վերջին վարկածը:
Չինական խոսք կա. «Գետը կարող է շատ մեծ և ջրառատ լինել, բայց մուկը դրանից ջուր է ըմպում իր ստամոքսի չափով»: Ուրեմն, Աստվածությունը մի անհուն օվկիանոս է, որից մարդը խմում է իր ուղեղի չափով միայն: Այնպես որ Աստվածաշչնին մոտենանք առանց հպարտության, մեր մտքի կարողությունը չդնենք որպես չափանիշ, այլ անկեղծորեն և խոնարհությամբ Աստծուց իմաստություն խնդրենք:
Սահակ եպիսկոպոս Մաշալյան