Ազնավուրը տեղ տվեց Չարենցին ու Ֆրունզիկին /ֆոտո/
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում` “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, այսօր տեղադրվել են հայ մեծերի` Եղիշե Չարենցի և սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանները: Մեծն արտիստի ձեռքում կա տակառիկ, ինչպես “01 99” ֆիլմում:
Henaran.am-ի հետ զրույցում երևանցիներն ասացին, որ կարծես թե նոր բան է աելացել մթնոլորտում, մեծերը նոր շունչ են հաղորդել տարածքին:
Սիրիահայ Արփի Մինասյանի խոսքով` ինքն ամեն օր գալու է նստելու Չարենցի ու Մհեր Մկրտչյանի կողքին: ‘Կարծես թե զգում եմ նրանց ներկայությունը’, -ասաց Արփին:
“Լավ մարդկանց արձանները պիտի լինեն, բա իհարկե’, -նշեց Արթուր Կնյազյանը: