13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել Ռուբեն Սադոյանին: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)», – ասված է նախագահի հրամանագրում:

Մինչ այդ Սերժ Սարգսյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատել էր Յուրի Վարդանյանին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ մամուլում տեւական ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի որպես հիմնական թեկնածու նշվում էր Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի անունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ