13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես ունեմ բազմաթիվ ընկերներ և առաջինն ընկերներին եմ ստուգում. ՊԵԿ-ը՝ Ծառուկյանից

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ «Ստուգումների ցանկը կազմվել է 2016 թվականին, և դրա մեջ մտել են նաև պարոն Ծառուկյանի ընտանքին պատկանող ընկերություններ և ստուգվում են։ Դա նորմալ երևութ է», – ասաց նա։ Հարցին, թե ինչ է պարզվել ստուգումների արդյունքում, և արդյոք էական խախտումներ չկան, ՊԵԿ նախագահն ընդգծեց. «Կարող եմ ասել՝ ոչ»։ Հարցին, թե արդյոք խախտումներ չեն արձանագրվել, որովհետև Ծառուկյանը նրա ընկերն է՝ Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Ոչ, ես կողմնակալ չեմ, բոլորին ստուգում եմ։ Ես ունեմ բազմաթիվ ընկերներ և առաջինն ընկերներին եմ ստուգում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ