19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հրաչ Մայիլյանը ո՞ւր ա, իրա համար Սոչի-սանատորյաներում ֆռռումա».«Իգլա»-ի գործով ամբաստանյալը դուրս եկավ ափերից/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած  «Սամվել Բաբայանի և մյուսների»-ի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հարց բարձրացրեց.«Գործի հերոսներից ` Հրաչ Մայիլյանը ո՞ւր ա, իար համար Սոչի-սանատորյաներում ֆռռումա ու մենք ստեղ դատվում ենք: Էն  «Մենք ենք, մեր սարերը» կինոն հիշեցի, հեյ վախ…»:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ