Երկու ամսից
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը կարծում է՝ 2018-ի ապրիլին վարչապետի պաշտոնի հետ կապված բոլոր հարցերը սերտորեն կապված են ՌԴ-ում մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«ՌԴ-ում կայանալիք ընտրություններից, ռուսական կոնյուկտուրայի իրավիճակից է կախված՝ ով կլինի վարչապետը։ Ես հարյուր տոկոսով այդ հարցի պատասխանը կտամ 2 անց։ Ռուսական կոնյուկտուրան դիտարկելուց հետո վստահաբար կկարողանամ ասել՝ ով կլինի վարչապետը, բայց ինչ-որ առումով իմ այս պատասխանը արդեն իսկ պատասխան էր․ ՀՀ վարչապետի անձը կախված է է ՌԴ դիրքորոշումից, ՌԴ-ի կայացրած որոշումներից», – նշեց Անուշ Սեդրակյանը։