19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք ասում ենք «տրուբա» է, դուք ասում եք «տրուբա» չի. «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Նշենք, որ դատարանը հրավիրել  էր դատաձգաբանական փորձագետների:

Դատաձգաբանական փորձագետ Իշխան Գալստյանը հայտնեց.«Ես հանդիսանալով սպառազինության սպա ուսումնասիրել եմ տվյալ զենքը : Համարային նշանը մեր բազայի հետ չի հաշվառվում»:

Փորձագետին հարցեր չտրվեցին

ՀՕՊ սպա Հասրաթյանը  խոսեց զենիթահրթիռային համակարգի վիճակի մասին: Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանոււթյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարց տվեց՝ արձակման խողովակը համալրելու դեպքում, հրթիռը  հնարավո՞ր է կիրառել ըստ նշանակության:

«Հրթիռը մինչև համալրելը հանդիսանում է ռազմամթերք, բայց ոչ սպառազինության մեկ միավոր: Եթե լինի  արձակման խողովակը իր  վերգետնյա սնուցման բլոկով, ապա կհանդիսանա սպառազինության միավոր»,-նշեց փորձագետը:

Փորձագետի խոսքով՝ շարժական փորձարարական կայանի միջոցով փորձարկում է արվել, որ հրթիռը համալրելու դեպքում հնարավոր է այն օգտագործել:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հարց տվեց փորձագետին, թե արդյոք էտ  «տրուբայով» հնարավոր է թշնամու սամալյոտը խոցել»:

Դատավորը հարցը հանեց ասելով, որ փորձագետը հարցին պատասխանել է և այդ վիճակով հրթիռը օգտագործել հնարավոր չի:

«Մենք ասում ենք «տրուբա» է, դուք ասում եք «տրուբա» չի, ուրեմն անունը թող դնի` «տրուբա»»:

«Անունը «տրուբա» է դրել՝ Գաբրիելյան», արձագանքեց դատավորը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ