Կառավարությունը աղքատության խորացման քաղաքականություն է վարում․ Փաշինյան
ԱԺ-ում շարունակվում են քննարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ լավատեսական ոչ մի բան չի տեսում՝ բյուջեի հետ կապված։
«Արդեն 3 տարի մենք կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ և շարունակելու ենք այն ունենալ։ Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին` 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ, հետևաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ` աղքատության խորացման քաղաքականություն», – նշեց Փաշինյանը։