20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միջինը 5%-անոց տնտեսական աճ. վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց բյուջեի նախագիծը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ կլինեն արդյունավետ քննարկումներ` երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և զարգացման ընթացք ապահովող:  Վարչապետը նշեց, որ նշված ցուցանիշին հասնելու համար բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք է պահանջվում: «Սա հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել է տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, սոցիալական ապահովությունը»,-ասաց նա:

Վարչապետը ներկայացրեց բյուջեում շեշտադրված մի քանի դրույթ:

«Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքինից  ներթափանցող բացասական ցնցումներով, ինչի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ` նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: 

Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,-ասաց վարչապետը և նշեց, որ այս տարի ծրագրել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կնախորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: 

«Այլ կերպ ասած` առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայի համար`ապահովելով միջինում 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները`թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, թե՛ սոցիալական բնույթով» : 

Կարեն Կարապետյանը նշեց, որ նշված քաղաքականությունը կապահովի զարգացման երկարաժամկետ անվտանգ, կայուն ու ամուր հիմքեր: Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛  գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: 

Preliminary discussions on the RA draft law 'On State Budget 2018' took place at the RA National Assembly

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ