«Չհանձնենք Կարսը»

Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի:
Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու:
«Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»:
Կարսի անկումով մենք կորցրեցինք Անին, Սուրմալուն, Նախիջևանը:
Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է:
Հանցավոր անտարբերություն և հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ:
Պատերազմող երկրում`
- զինվորական ծառայությունից խուսափած կամ դասալիք քաղաքական վերնախավ,
 - զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով հազարավոր զոհեր,
 - սահմանին տասնութամյա զոհի մասին ողբերգական լուր գրեթե ամեն օր,
 - պարբերաբար սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ,
 - բանակ առանց ժամանակակից սպառազինության,
 - բանակ թաղված կոռուպցիայի մեջ,
 - 2016 թվական քառoրյա պատերազմում հարյուրավոր զոհեր, վիրավորներ և տարածքային կորուստ,
 - քարոզչություն հայրենի հողերի հանձման մասին,
 - 1993-1995 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
 - 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
 - 2008 թվականից առ այսօր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է Սերժ Սարգսյանը:
 
Ոչ մեկս չենք կասկածում` շուրջ քառորդ դար գործող բռնակալական համակարգի ղեկին են արյունոտ և կեղտոտ ձեռքերով գաճաճ-մարդիկ: Բռնակալական համակարգի հիմքում է ընկած բոլշեվիկներից սերված ՀՀԿ-ն` իր զզվելի գաճաճ ղեկավարով:
Կարևոր է գիտակցել, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` պետք է արձանագրել արդի հայկական պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունն ու համատարած կոռուպցիան հայ ազգի համար նույնքան վտանգավոր են, որքան արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները:
Իսկ ի՞նչ է պետք անել` պետք է տապալել բռնապետությունը:
Ինչպե՞ս`համատարած ընդվզմամբ. բա՛վ է ապավինել օտար ուժերին:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
                










































