17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ․ Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում նշեց՝  Հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ, հետևաբար Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։

«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցել»,- նշեց ԱԺ նախագահը։

Հարցին` եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա,  Բաբլոյանը պատասխանեց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին, և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ