25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուն Իրաքի քրդերին կոչ է արել չեղարկել անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից  սեպտեմբերի 25-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու հետ կապված որոշումը:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին:

«Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: Անշուշտ Հյուսիսային Իրաքի կողմից իրականացված հետքայլը կարևոր է, բայց  դա բավական չէ: Այդ հանրաքվեն պետք է չեղարկել»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև խոսել է Թուրքիայի և Իրաքի սահամնին նոր անցակետեր հիմնելու մասին:  Չավուշօղլուն նկատել է տվել, որ այդ հարցը օրակարգ կբերվի այն ժամանակ, երբ Իրաքի կառավարության վերահսկողության տակ անցնեն ներկայիս բոլոր սահմանային անցակետերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ