16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Յուրի Վարդանյանն ընկել է Ծառուկյանի հետեւի՞ց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը  մտադիր է ազատվել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից: Ըստ այդմ, նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստուգումներ են սկսվել նախարարության ենթակայությանմբ գտնվող  պետական ոչ առեւտրային կազմակերպություններում /ՊՈԱԿ/:

Իր  հրամանով ստեղծված հանձնաժողովը  խիստ է  հատկապես այն ՊՈԱԿ-ներում, որոնց պատասխանտուները ինչ-որ կերպ առնչվում են Ծառուկյանին կամ ԲՀԿ-ին: Այսպես են սպորտի աշխարհում մեկնաբանում վերջին կադրային ՛՛ռեւանշը՛՛, որ իրականացվում է Յուրի Վարդանյանի նախարար դառնալու օրվանից:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը ոգեւորվել է, որովհետեւ կարող են հիացնել նախարարին: Նրանք ստուգումների ընթացքում լուրջ թերացումներ են հայտնաբերել նախարարի “ոչ սիրելի” մարդկանց մոտ:

Նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը տեղեկացրեց, որ իրականում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ՀՀ օրենսդրությամբ ստեղծվել է ներքին աուդիտի բաժին:

“Այն  նախատեսված կարգով իր տարեկան եւ ռազմավարական ծրագրերը կազմելու նպատակով իրականացնում է աուդիտի ենթակա միավորների (դրանք թվով 80-ից ավելի են) գործունեությանն առնչվող բոլոր գործառույթների ռիսկերի գնահատման եւ հսկողության միջավայրի սահմանման աշխատանքներ: Այդ նպատակով ներքին աուդիտի բաժնի կողմից վերը նշված բոլոր միավորներին գրություններ են ուղարկվել՝ ռիսկերի գնահատման տեղեկագրեր ներկայացնելու խնդրանքով”,-ասաց Բադոյանը:

Վերջինիս խոսքով կարիք չկա ստուգումները  անձնավորելու, քաղաքականացնելու, կամ ստուգումներին հետեւող ինչ որ հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրեր տարածելու:

“Պարզաբանեմ՝ ներքին աուդիտի ենթակա են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության եւ նրա համակարգի բոլոր ստորաբաժանումները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ ՀՀ օրենքով սահմանված պետբյուջեից ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունները (այդ ծրագրերի մասով կնքված պայմանագրերի շրջանակներում)՝ անկախ նրանց կազմակերպա-իրավական ձեւից:

Այնպես որ նախարարության աշխատանքներին տալ աստառ ու դրա տակ ավելորդ ենթատեքստեր որոնելը առնվազն ծիծաղելի կարելի է համարել”,-ասաց մամուլի պատասխանատուն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ