Արամը սոցիալապես անապահով ընտանիքից էր
Երեկ՝ Արցախում մահացած զինծառայող 19-ամյա Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի բնակիչ էր:
Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց .«Բոլորիս համար ցավալի է , որովհետև Արամը զորացրվելու էր 9 ամսից: Սոցիալապես անապահով է՝ ընտանիքի երեխա էր: Հող են մշակում ու յոլա գնում: Արամը մեկ եղբայր ունի: Ամբողջ գյուղը ցավ է ապրում նրա մահվան համար»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ քնչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Խաչատրյանը սպանության զոհ է դարձել, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։
Նախաքննությունը շարունակվում է: