25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազատ Գասպարյանի ցանկությունը

Կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը անկախության տոնին հայ ժողովրդին մաղթում կենսամակարդակի բարելավում, որ “վայելենք անկախության պտուղներն ազգովին”: Henaran.am-ի հետ զրուցում ցանկություն հայտնեց, որ այս տոն օրը, ինչպես  Նոր տարին, Վարդավառը, ազգովի ուրախանանք: “Ուզում եմ, որ հնարավորություն լինի այնպիսին, որ ամեն հայ իր դռան առջև սեղան բաց անի և այս օրը նշի` նվագով, երգով, պարով, համընդհնանուր ու համազգային ուրախություն եմ ուզում, որ արվեստը, մշակույթը, գիտությունը, կրթությունը բարձր մակարդակի վրա լինեն’,-հավելեց դերասանը:

Ազատ Գսապարյանը պատրաստվում էր թոռնիկի հետ գնալ  Համալիր` նշելու տոնը:

“Հիշում եմ 1991-ն էլ, 92-ն էլ, բոլորն էլ,-դերասանը հիշեց , թե ինչպիսին էր Անկախության առաջին օրը` 1991 թվականի սեպտեմբերի 21-ը:  -Այդ օրը համընդհնաւոր ուրախությամբ դիմավորեցինք մեր անկախության օրը: Բայց հետագայում այնպիսի տարիներ եղան, այնպիսի վայրիվերո բաներ, որ մի քիչ հիասթափություն, մի քիչ տխրություն, չհասկացանք, թե ինչ բան էր անկախությունն ու ազատությունը: Եվ դա բնական էր, որովհետև նոր էինք, և միջազգային հանրությունը մեր օգտին չէր: Մենք էլ չգիտեինք, հետո իմացանք, որ ազատություն ու անկախություն ձեռքբերելն ուրիշ է, պահպանելն ու վայելելն` ուրիշ”,-եզրափակեց դերասանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ