28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարող են գողանալ եւ մորթել. եւս 2 հայ նահատակ Հալեպում

“Այսօր Հալեպում նահատակվել են երկու հայ երիտասարդ` Տիգրան Մանուկյանը ու Հակոբ Տեր Ղազարյանը”,-Henaran.am-ի թղթակցին համացանցի միջոցով հայտնեց հալեպահայ Րաֆֆի Հագոպյանը:

Հալեպահայերը սգում են երկու երիտասարդի մահը, նրանց համար հատկապես սոսկալի է այն հանգամանքը, որ չեն կարողանում հայրենիք վերադառնալ:

“Տղաներին թաղում ենք պատերազմող` օտար հողում, սարսափ է: Օրերով հոսանք չենք ունենում, վնասում են ջուր մատակարարող խողովակները: Եթե ուզենանք օդակայան հասնել` կարող են գողանալ, տանել ու մորթել կամ այլ չարչարանքների ենթարկել: Երկու երիտասարդներն էլ մահացել են գնդակոծման  հետևանքով ստացած վնասվածքներից”,-նկատեց հալեպահայ Հագոպյանը:

Սիրիայի հայերի հոգեվիճակը ահավոր է. ”Սարսափած ենք, բայց անհույս, արդյոք մենք էլ հայրենիք կհասնենք”:

Հիշեցնենք, երեք տարի շարունակվող Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով միայն ավելի քան 11 հազար երեխա է արդեն մահացել:

Oxford Research Group-ի տվյալներով` երեխաների զգալի մասը պայթյունների հետեւանքով է մահացել, մոտ հազար երեխա մահացել է դիպուկահարի կրակոցից, իսկ 112-ը` սովից: 

Henaran.am-ի աղբյուրը վկայեց, որ այսօր Հալեպում ապրում են շուրջ 40 հազար հայեր, մինչ պատերազմը այդ թիվը հասել է 70 հազարի:

 Լուսանկարը տրամադրել է` Րաֆֆի Հագոբյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ