«Սասնա ծռեր»-ի դատավարությունը անիմա՞ստ է/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դեռ չմեկնարկած հետաձգվեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
«Պետք է մեկ մեղադրական եզրակացություն լինի, հետեւաբար, դատախազը պետք է կազմի այն: Դրանում յուրաքանչյուրի մեղադրանքը պետք է նկարագրված լինի: Մինչդեռ չունենք նման բան, հնարավոր չէ այս կերպ դատական նիստ անցկացնել, սա նորամուծություն է»,-լրագրողների հետ զրույցում նկատեց ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը կարծում է, որ նշյալ ամբաստանյալների մասերն արհեստականորեն են միացրել մեկ գործում՝ 4+7 սկզբունքով, մինչդեռ նախկինում դրանք առանձնացվել էին՝ արդար դատաքննության ողջամիտ ժամկետներ ապահովելու նպատակով:
«Եթե այդ ամբաստանյալները, որոնց մասերը միացվել են մեկ գործում, իրար հետ կապ ունենային, նրանց համար առանձին մեղադրական եզրակացություններ չէին չէին գրվի: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ուներ 4-ին միացնել 7-ին»,-ընդգծեց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում: