«Սասնա ծռեր»-ի անդամի պաշտպանը միջնորդություն կներկայացնի/տեսանյութ/
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Խաչատուր Գիշչյանը այսօր` հոկտեմբերի 19-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր դատարանում կայանալիք դատական նիստից առաջ վատացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Դատարանում լրագրողների հարցերին պատասխանեց Խաչատուր Գիշչյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան:
«Խաչատուր Գիշչյանը ուներ սրտի հետ կապված խնդիրներ: Երկու շաբաթ առաջ եմ նրան այցելել ու նա առողջակկան նորմալ վիճակում էր, սակայն նա միշտ ունեցել է սրտի նոպաներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Ջուվանովան:
Ջուվանովան նշեց, որ պատրաստվում է ճշտել, թե որտեղ է իր պաշտպանյալը և այցելել նրան:
Ջուվանովան պատրաստվում է միջնորդել, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի:
Մանրամասները` տեսանյութում: