21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ղարաբաղը նախ ազատագրվեց Ռուսաստանից՝ կանաչ խալիներ չփռել Պուտինի առաջ

՛՛Ռուսաստանը, բացառապես իր շահը հետապնդելով, չի լուծի Ղարաբաղի հարցն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: 88-ի շարժումը հենց դրա համար սկսվեց, քանի որ Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելով՝ երբեք չէին ունենք անկախ Արցախ, Ղարաբաղը նախ ազատագրվեց Ռուսաստանից, ապա Ադրբեջանից: Հիշեցնեմ նաև, որ այդ շարժումը ճնշվում էր ռուսական տանկերի միջոցով Երևանի կենտրոնում՛՛,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցի մասին՝ նա հորդորեց իշխանություններին. ՛՛Գոնե այս հարցում փորձեն պահպանել պետության ու մեր արժանապատվությունը, այլ ոչ թե այստեղից վազեն Գյումրի ու կանաչ խալիներ փռեն՛՛: Շահնազարյանը համաձայնեց այն դիտարկմանը, որ Պուտինը համարում է, որ գալիս է իր մարզերից մեկը, ոչ թե անկախ ՀՀ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ