Կրակոցներ հայ-վրացական սահմանին. զոհեր եւ վիրավորներ
Հայ-վրացական “Սադախլո” հսկիչ-անցակետի տարածքում երեկ կրակոցներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:
Պարզվել է կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Մյուս երկու վիրավորներն են Գեորգի Փիրաշվիլին եւ Գեորգի Մուկբանիանին: Կայքի փոխանցմամբ՝ վերջիններս “ռազբորկան” անցկացրել են թմրանյութերի հետ կապված, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա: Ձերբակալվել է 6 մարդ:
SHAMSHYAN.com-ը երեկ ուշ երեկոյան տեղեկացրել էր, որ կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի մաքսային անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել էին, որ կրակոցների ձայները լսվել են հայ-վրացական “Սադախլո” հսկիչ-անցակետի տարածքում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ եղել են զոհեր եւ վիրավորներ:
SHAMSHYAN.com-ը փորձել է լուրի իսկությունը պարզել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և պատկան մարմիններից: Երեկ երեկոյան անհանգիստ վիճակ է տիրել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից հատվածում։
Այս մասին ևս հայտնում է Yerkirmedia.am-ը: Հնչած կրակոցների վերաբերյալ ավելի ուշ վրաց իրավապահները հանդես են եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ սահմանի վրացական հատվածում, Սադախլո անցակետի մոտ ձերբակալել են Վրաստանի մի քանի քաղաքացի։ Համաձայն հաղորդագրության, ոստիկանության Քվեմո Քարթլիի նահանգային բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են վեց հոգու, ովքեր մեղադրվում են սպանություն կատարելու մեջ։
Նոյեմբերի 25-ին, երեկոյան ժամը՝ 19:00-ին, նրանք Մակարով ատրճանակով վիրավորել են Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի բնակիչ երեք անձանց եւ փորձել դիմել փախուստի։ Ոստիկանները շրջապատել են նրանց եւ ձերբակալել։ Անցակետում այժմ իրավիճակը հանդարտ է, եւ այն գործում է սահմանված ռեժիմով։
Աղբյուր` shamshyan.com