26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշոտ Մանուչարյանը խնդրում է իշխանություններին ` այդ հարցին լուրջ վերաբերել

՛՛Մենք զարմանալի ժողովուրդ ենք և անկախությունն էլ ձեռք բերեցինք զարմանալի ձևով: Նախ դարձանք ազատ, ապա և անկախ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ քսանմեկ տարի առաջ մենք կարծես ապրում էինք Մարս մոլորակում, բոլորը պայքարելու ցանկությամբ էին լցված: Մարդիկ համատարած լալիս էին, բայց դա ուրախության արտասուք էր: Ժողովուրդը հպարտանում էր իր հայրենիքով: Այսօր արդեն ամեն ինչ ուրիշ է: Հայաստանի առջև մի շարք խնդիրներ են կանգնած: Հայաստանը պետք է հասկանա ինչպիսի հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ: Բանախոսը համոզված է, որ այժմ Հայաստանի համար պատերազմի սպառնալիք չկա, սակայն այն կարող է ծագել: Եվ այդ դեպքում հարկավոր է զսպման զենք ունենալ: Ադրբեջանում զենքի կուտակումներ են գնում, այս պատճառով Մանուչարյանը դիմում է հայկական իշխանությանը՝ խնդրելով լուրջ վերաբերել այս հարցին:

Ինչ վերաբերում է կրկին մարսային Հայաստան ունենալուն, ապա, ըստ բանախոսի` դա հնարավոր է. նախ հայաստանցին պետք է ունենա ազատություն, ապա Հայաստանում չպիտի տարվի արտաքին աշխարհից թելադրվող քաղաքականություն, որը հիմա է տարվում:

Նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին լուրերը Աշոտ Մանուչարյանը ոչ հերքեց, որ հաստատեց՝ ասելով, որ պահը գա` պարզ կլինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ