21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբեմն Պետրոսի նման ուրանում եմ

Տե՜ր իմ, ինձ օգնիր, որ արժանանամ
Քո գթությանը Աստվածավայել,
Քանզի այս փուչ ու ունայն աշխարհն ինձ
Ուզում է մեղքի գերի դարձնել․․․

Թեև մերթ ընդ մերթ խոստովանում եմ,
Անկեղծ զղջումով ինձ մերկացնում, 
Սակայն ընթացքում խոսքդ շրջանցում,
Սայթաքում եմ ու նորից վայր ընկնում․․․

Արդ վախենում եմ, Տե՜ր իմ գթառատ,
Որ գուցե էլի մեղքեր մթերեմ
Եվ չարի նենգ ու խարդախ բազուկը
Մեկ անգամ ևս ինձ վրա բերեմ․․․

Բայց անկեղծությամբ խոստովանում եմ․
Ո՛վ Դու, բարեգութ, մարդասեր Աստված,
Որ ես մեղքերից զատվել եմ ուզում
անշուշտ, անկասկած,
Սակայն երբեմն Պետրոսի նման 
Մեծիդ ուրանում
Եվ մի անարժեք ու չնչին բանից
մեղք եմ հորինում․․․

Փրկի՛չ իմ, տուր ինձ ուժ ու զորություն՝
Այս անհույս վիճակից ազատվելու,
Քանզի, Ո՛վ հզոր, Դու ի զորու ես
Նույնիսկ մեռածին հարություն տալու․․․

Լիա Թորոսյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ