Սահմանամերձ Բաղանիսում ֆիզիկական գոյության խնդիր է դրված /տեսանյութ/
«Մեզ համար առաջնային են ոչ թե սոցիալական խնդիրները, այլ ֆիզիկական անվտանգությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
Գյուղապետի խոսքով՝ վերջին երկու ամիսները համեմատաբար խաղաղ են, կրակոցներ չեն հնչում, բայց բաղանիսցիները միշտ պատրաստ են ու գիտեն, որ հրադադարը կարող է խախտվել:
«Բաղանիսցիները այժմ աշնանային գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Հիմնականում զբաղվածության խնդիր ունենք, երիտասարդներին հարկավոր է Բաղանիսում պահել»,-ընդգծեց Նարեկ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: