Աղջիկը ցած է ընկել հսկայական բարձրությունից ֆոտոսեսիայի ժամանակ /ֆոտո/
Հարավային Կորեայից ուսանողուհին Բրիտանիայում ժայռից ընկել է՝ փորձելով թռիչքի ժամանակ լուսանկարվել։
23-ամյա Կիմ Խե Վոնը խնդրել է մեկ այլ զբոսաշրջուհու լուսանկարել իրեն ժայռի պռնկին՝ թռչելիս։ Սակայն նա կորցրել է հավասարակշռությունն ու 60 մետր բարձրությունից ցած է ընկել։
Գլխի շրջանում ստացած վնասվածքից աղջիկը տեղում մահացել է։