30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում»

«ՀԱՊԿ-ը գլխանց պետքական չի եղել մեզ համար, հույսը դնել Ղազախստանի կամ Ղրղզստանի կամ ռուսի վրա կլինի անմտություն, ու հույսը պիտի դնես քո վրա, մանավանդ եթե որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները»,-այսօր ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը:

Նախկին պատգամավոր  Վիգեն Խաչատրյանն էլ ասում է, որ պետության արտաքին քաղաքականությունը որքան քիչ փոխվի, այնքան լավ: «Այն պիտի լինի կանխատեսելի, իսկ մենք այլընտրանք ունե՞նք:  Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում իրենց համար»,-նկատեց նա:

Վերջինս անդրադարձավ նաև «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքին՝ նշելով, որ երբ առաջ քաշվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որն Իսրայելում է սկսվել, կարգախոս դրվեց ազգի ու բանակի կապի, բայց այնտեղ կար մեկ այլ կարգախոս՝ զարգացած կամ կրթված ազգ-հզոր բանակ:«Մեզ մոտ հանվեց ինպիսի ազգ ու բանակը, զուգահեռ պիտի դրվի ազգի բարեփոխման խնդիրն, ազգն էլ ունի խնդիր բարեփոխումների»,-նշեց նա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ