Չի բացառվում,որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի. ԱԳ փոխնախարար/տեսանյութ/
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն հայտնեց , որ այսօր հայկական կողմը չունի երաշխիք, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ չի սկսի ռազմական գործողություններ:
Հարցին, թե այդ դեպքում, որքանո՞վ է նպատակահարմար գնալ բանակցությունների, երբ չկան այդ երաշխիքները, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մեկը վերաբերում է նրան, որ չվերսկսեն ռազմական գործողությունները, մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցություններում: Այս երկու հարթություններն իրար հետ սերտորեն կապված են: Հաշվի առնելով նաեւ ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ առումով, պետք է գիտակցենք, որ ցավոք այսօր այնպես չէ, որ բանակցությունների գնում են կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: