20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել են «Զինապարտության» մասին օրենքի լսումները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ այս լսումներն իրական փոփոխություններ են նախատեսում զինվորական ծառայության վերաբերյալ, մասնավորապես ԶՈւ համալրմամբ, որակյալ սպաների կրթության և այլնի հետ կապված: Նա նշեց, որ խորհրդարանը կարևորում է, որ այս ծրագրերի վերաբերյալ կլսվեն դիտարկումներ ու ելույթներ նաև հենց զինվորականների կողմից, ովքեր ներկա են դահլիճում:

Օրենքն ու լսումները ենթադրում են քաղաքացիների զինվորական հաշվառում, պահեստազորային կցագրում, զորահավաքային ամրագրում, զորակոչիկների առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն, զորակոչ, պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն, զինծառայողների սոցիալական ապահովություն և այլ հարցերի քննարկում:

 Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ այս փուլում անհրաժեշտ է գնահատահել բուհ ավարտածների լիարժեք ինտերգրումը զինված ուժեր, իհարկե եթե այդ ցանկությունը կա:

«Զինված ուժերի համալրմանն ուղղված նոր նախաձեռնությունների, դրանց ռիսկերի համատեքստում քննարկումները, հույսով եմ, արդյունավետ կլինեն»,-նկատեց նա:

Փոփոխություններն են առաջարկվում ՀՀ 9 օրենքներում, որոնք կոնսոլիդաման ձևով համախմվել են երկու նախագծերում՝ Պաշտպանության մասին օրենքում և Զինապարտության և զինվորական ծառայության մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ