28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սաքո Բուդուզյանի ձգտումն ու «շահը» /տեսանյութ/

«19-րդ դարի վերջում Համիդյան բռնապետությունը սկսել է  հատկանշական դառնալ ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում : Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եկավ ազատագրական տենչով կազմակերպելու հայ ժողովուրդի պայքարը: Պայքարի ակունքներում էին` ` Քրիստափորը,  Ռոստոմը և Զավարյանը : Անցել է մոտավորապես 127 տարի և  ոչ մի յուրահատուկ երգ չի անմահացրել իրենց անմար հիշատակը : Մեծ էր ցանկությունս երգել մի երգ, որը պետք է նվիրվեր երեք հսկաներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հալեպահայ երգիչ Սաքո Բուդուզյանը:

Հայրենասեր ու հանուն հայրենիքի պայքարի նվիրյալ երգիչը`ընկերոջ Վրէժ Հալէպլյանի  հետ միասին ծնունդ տվեց «Սուրբ երրորդություն» երգին:

«Դիմել եմ իմ լավ ազգասեր ընկերոջը, ով երկար ժամանակ աշխատելուց հետո կարողացավ իր ազգային ոգով ու ներշնչմամբ կյանք տալ այս տողերին: Երաժշտությունը պատկանում է ինձ, գործիքավորումը` Հովիկ Ատուրյանին, երգը ձայնագրվել  է Երևանում` այս տարի, ամռանը: Ես ինքս ոչ մի անձնական կամ ֆինանսական շահեր չեմ ակնկալում այս երգով, քանի որ իմ համար կարևորը հայ ժողովրդի խաղաղությունն է և այն, որ ճանաչենք մեր նվիրյալներին»,-ընդգծում է Սաքո Բուդուզյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ