25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուսուցչի ու հասարակության մեջ մեծ է անջրպետը. ուսուցիչ (տեսանյութ)

«Այսօր ասել, որ ուսուցչի դերն այդքան մեծ է, չեմ կարող ասել, որովհետև փոխվել է շերտավորումը: Ուսուցիչի ու հասարակության մեջ մեծ է անջրպետը, ինչի պատճառն, առաջին հերթին սոցիալական խնդիրներն են»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Բերոյանը: Ըստ նրա՝ կարծես պետությունը չի հասկանում, որ ուուցիչը նույնպես այս երկրի մի մասնինկն է, ու նա սոցիալական խնդիրների մեջ չի կարող այնպիսի դասավանդում ապահովել, որ կարող է ավելի բաձր գիտելիքներ ու դաստիարակություն տալ: «Իսկ եթե մենք համարում ենք, որ ուսոցիչը մեր պետության հիմքն է, պետք է հոգանք ուսուցչի մասին»,-նկատեց նա:

«Օլիմպոս» կրթահամաիրի ուսուցչուհի Նարինե Գալստյանն այն կարծիքին է, որ ուսուցիչը չպետք է դպրոց բերի իր սոցիալական խնդիրները: «Դպրոց են մտնում աշակերտներ, որ ունեն նոր երազանքներ, և այդ երազանքներին թև տվողը պետք է մենք լինենք»,- ասաց նա:

Իսկ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ ասաց, որ տոնը ոչ միմյանց շնորհավորելու, այլ խնդիրներ վերհանելու առիթ է: Ըստ Խաչատրյանի` ուսուցիչների խնդիրները բազմաթիվ են: «Խորհրդային տարիներին ի՞նչն էր լավ, որ ուսուցիչը հստակ հասկանում էր` իրենից ինչ են ուզում: Բայց այսօր բավական տարբեր են մոտեցումներն, ու այդ անորոշությունը դժվարացնում է ուսուցչի խնդիրը: Շատ ուսուցիչներ մենակ են մնում դասարանում: Չկա համապատասխան քաղաքականություն, որը կաջակցեր ուսուցչին: Ես տեսնում եմ միայն բառեր, որ աստվածացնում են ուսուցչին, բայց ես կուզեի, որ ուսուցիչներին, առաջին հերթին, որպես մարդ ընդունենք, քանի որ նրանց պետք է մարդկային աջակցություն»,- ասաց նա: 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=Mj73IgmDank&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ