Հայաստանին պարտադրո՞ւմ են ևս մի պայմանագիր
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց՝ անհասկանալի է, թե որնէ այս պայմանագրի անհրաժեշտությունը: «Եթե ա մեզ պարտադրվել է, և միայն այս դեպքում կարող ենք զենք ստանալ, դա հասկանանք: Բայց եթե մեր առջև դրվել է, որ գալու են, վերահսկեն մեր ռազմատեխնիկան…այստեղ մենք նաև ռազմական գաղտնիքի հարցը դրեցինք»,-նշեց նա՝ հորդորելով հարակից ու հիմնական զեկուցողներին հետագայում պատասխանել այս հարցերին, որպեսզի իրենք էլ հասկանան, թե որտեղ է ՀՀ-ի շահը:
Ըստ «Ելքի»՝ այս պայմանագիրը վկայում է, որ ՌԴ-ից պիտի գան ու վերահսկեն, թե որտեղ է մեր ռազմատեխնիկան: