10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է

Սիրելի ուսուցիչներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:

 Իր  կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

 Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը  լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ  ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի  պարտքն է և,  միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը  որոշիչ  է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ  առողջություն և  նորանոր հաջողություններ:

Լավագույն ցանկություններով՝                    ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ