Թինա Կանդելակին եւ Քսենիա Սոբչակը Ռամզան Կադիրովի պատճառով պատերազմ են հայտարարել միմյանց
Ռուսական հայտնի հաղորդավարուհիներ Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին չնայած նրան,որ նախկինում մտերիմ ընկերուհիներ էին, համացանցում իսկական պատերազմ են սկսել: օրինակ, սկանդալային Քսենիա Սոբչակն իր միկրոբլոգում գրել է.
«Կիրիլ Պատրիարքը Դուբայում հանգստացել է 7-աստղանի Բուրջ Էլ Արաբ հյուրանոցում: Պարզվում է՝ նոյեմբերյան տոներին Դուբայ հանգստանալու է մեկնել նաեւ Կանդելակին Ռամզան Քադիրովի հետ: Սակայն Պատրիարքը Բուրջ Էլ Արաբում, ամեն դեպքում, ավելի հզոր է»:
Ազգությամբ վրացի Կանդելակին անմիջապես արձագանքել է գրառմանը` պատասխանելով . «Երևում է՝ Սոբչակի մոտ իմ պատճառով հոգեկան խնդիրներ են առաջացել: Ես ամեն տեղ երեւում եմ նրա աչքին՝ Պատրիարքի, Ռամզանի, Պուտինի կողքին: Հետաքրքիր է, երբ նա տանը Մաքսիմի հետ ինչ-որ բան է պատրաստում, ես նրան նորից երեւո՞ւմ եմ:
Ինձ թվում է, որ բժիշկները պետք է զբաղվեն այդ հիվանդությամբ. կանդելակիմանիա կամ կանդելակիֆոբիա: Ի գիտություն՝ ասեմ, որ նոյեմբերին ես Վրաստանում եմ եղել: Այնտեղ երջանիկ էի, ինչի մասին գրել եմ: Սոբչակի պնդումը սուտ է եւ հիվանդ երեւականության արդյունք: Ցավալի է, որ ինչ-որ մեկը հավատում է այդ ամենին: Ցույց տալու համար, որ Սոբչակը ստախոս է, նրան 500.000 դոլար եմ առաջարկում, եթե ապացուցի, որ նոյեմբերին ես Դուբայում եմ եղել»: