12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուրա Մովսիսյանով հետաքրքրված են գերմանական ակումբները

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հավաքականում իր թիմակից Յուրա Մովսիսյանին:

՛՛Մովսիսյանը իմ ընկերն է, մենք միասին խաղում ենք հավաքականում: Հաճախ խոսում ենք հեռախոսով: Ես ուրախ եմ, որ ՛՛Սպարտակի՛՛ կազմում նա լավ է խաղում, շատ գոլեր է խփում: Բայց դա պատահական չի, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ, որ նա տեղափոխվի Արեւմտյան Եվրոպայի ակումներից մեկը, որովհետեւ այստեղ ֆուտբոլը ավելի բարձրակարգ է:

Լսել եմ, որ նրանով հետաքրքրված են գերմանական ակումբները: Եթե նա, իրոք, տեղափոխվի Գերմանիա, ապա ես նրան կօգնեմ ամեն ինչով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ