Ադրբեջանի ցանկացած կրակոց մարտահրավեր է նաև Մինսկի խմբին. քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այն, որ կայացավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական փաստ է: ”Ձեռքբերում է նոր հանդիպման կազմակերպումը: Գրեթե երկու տարի հնարավոր չէր շարունակել բանակցային գոևծընթացը, արդեն իսկ հանդիպման փաստը պետք է արձանագրել որպես դրական երևույթ, բայց ոչ ավելին”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց Մելիք-Շահնազարյանը:
Սակայն քաղաքագետն այս պահի դրությամբ դժվարանում է ասել, թե սառույցը կոտրվեց, թե ոչ: ՛՛Մենք տեսանք, որ Մինսկի խումբը բավականին ջանքեր էր ներդրել այս հանդիպման համար: Սա մեկ քայլ էր , որը ընդամենը հույս էր ներշնչում, որ հետագայում կլնեն էլի հանդիպումներ և հարցը կլուծվի բանակցային շրջանակներում՛՛,-նկատեց նա:
Վերջինս նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ հետաքրքրված չեն խաղաղ կարգավորմամբ: ՛՛Այստեղ Հայաստանն ունի անելիք և համանախագահների հետ ճնշումը պետք է ուժեղացնենք: Այսօր խնդիրն Ադրբեջանի ակտիվությունը կանխելն է և Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելը՛՛:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի ակտիվության պատճատը համանախագահների՝ երկու կողմերի մեջ հավասարության նշել դնելու գործողությունների պատճառով չէ, քաղաքագետը պատասխանեց, որ համաձայն է այդ տեսակետին: ՛՛Միջնորդների ոչ համարժեք արձագանքն է ստիպում Ադրբեջանին վարել այդ քաղաքականությունը, ցանկացած կրակոց մարտահրավեր է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին՛՛:
Մելիք Շահնազարյանը հավելեց, որ Մինսկի խումբը դարձել է մի կառուց, որտեղ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը իրենց շահերն են համապատասխանեցնում Հարավային Կովկասի տարածքում: