«Եթե էս ամեն ինչը ճիշտ լինի … ». Սամվել Բաբայանը՝ դատավորին/տեսանյութ/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Այսօրվա դատաքննության ընթացքում ներկայացվում են Սամվել Բաբայանի սենյակում արված գաղտնալսումները, որտեղ մասնավորապես նրա և ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի երկխոսություններն են:
Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարց բարձրացրեց. «Ես իմ խոսացածից ոչ մի բան չհասկացա, բայց եթե էս ամեն ինչը ճիշտ լինի ես հենց էստեղից հիմա տուն պետք է գնամ»:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը արձագանքեց, որ դա կերևա հաջորդ փուլերում:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները և տեսանյութը քիչ անց: