13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Խոշոր զորամասերում կբացվեն «Թումո» կենտրոններ (տեսանյութ)

«Այս տարին գերծանրաբեռնված էր «Ազգ-բանակ» հայեցակարգի ներկայացումից մինչև դրա ռազմավարության ներկայացման առաջին քայլերն ու կիրառական ծրագրերի ներդրումը: Տարին գերհագեցած էր միջացառումներով, խնդիրենով, որոնք մենք լուծում էինք, իսկ առաջնային խնդիրը զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումն է»,-այսօր ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա տարվա գլխավոր ձեռքբերում որակեց «Ազգ-բանակ» մեծ խորհդաժողով-ցուցահանդեսի անկացումը, որին մանակցեց մոտ 35 հազար քաղաքացի և այդ համաժողովից կյանք առած մի շարք ծրագրեր:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվում ռազմաուսումնական հաստատություններում կրթության որակի ավելացմանն, իհարկե, անելիքները դեռ շատ են, սակայն մեծ ձեռքբերումներ կան: «Հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մեր կուրսանտները պետք է ինտերգրված լինեն կրթական համակարգում, կարողանան օգտվել կրթական համակարգում օր օրի ավելացող հնարավորություններից»,-նկատեց նա: ՊՆ-ը տեղեկացրեց, որ «Թումո» կենտրոնի հետ համագործակցությունն է շարունակվելու, խոշոր զորամասերում լինելու են «Թումո» կենտրոններ, սա զորամասերում լրացուցիչ կրթության ավելացման բաղադրիչներից է:

Շարունակելով Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ մեկ տարվա ընթացքում աշխատանքային այցով մի քանի երկրներում է եղել, մասնավորապես ՌԴ կատարած այցի ժամանակ մի շարք առանցքայաին պայմանագրեր են ստորագրվել՝ մասնավորապես զինված ուժերի համատեղ խմբավորման պայմանագիր, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորման պայմանագիր, նաև երկկողմ փոխգործակցության ծրագրեր են հաստատվել մի շարք երկրների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ