04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստված պահապան … զինվորները աղոթատեղիներ են կառուցում

Մի հատիկ մոմ վառելն ու սրբապատկերի առաջ պահպանիչ աղոթք շշնջալը ոչ միայն մայրերին է տալիս հույս ու հավատ, այլ նաև դիրքապահ զինվորին: ԼՂՀ ՊԲ առաջնագծի գրեթե բոլոր մարտական դիրքերում աղոթատեղի կամ փոքրիկ մի մատուռ կա, որտեղ զինվորները մոմ են վառում, աղոթում։

Այստեղ Աստծո հանդեպ սերն ու հավատքը ավելի մեծ է, քանի որ ընդամենը մի քանի կիլոմետր հեռու աչքերը չռած հայ զինվորի ամեն մի շարժին է հետևում դավադիր հակառակորդը:

Աղոթատեղիները հիմնականում կառուցում են հենց զինվորները, կառուցում են ձեռքի տակ եղած շինանյութով ու իրենց բարձի տակ մինչ այդ պահպանվող սրբապատկերը դնում են մատուռի խորքում:

ԼՂՀ հարավարևելյան ուղղության առաջնագծի հենակետային դիրքում այս մատուռը կառուցել են զինվորները: Նրանք արդեն զորացրվել ու տուն են գնացել: Բայց մատուռում ամեն առավոտ ու երեկո աղոթելու ավանդույթը փոխանցվում է նորեկ զինծառայողների: Մատուռում մոմի պակաս երբեք չի լինում, իսկ աղոթքը բխում է զինվորի սրտից:

Աստված հայ զինվորին պահապան:

Ռուզաննա Պետրոսյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ