Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:
Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը:
Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս ժամով հեռացվել էր: Այսօր երբ լրացավ ժամկետը, նա բերվեց նիստերի դահլիճ: Սաֆարյանը սկսեց հետաքրքրվել իր պաշտպան Տիգրան Եգորյանով:
Դատավորը հեռացրեց Սաֆարյանին:
Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել՝ Գեւորգ Սաֆարյանի համար հանրային պաշտպան ներգրավվել: