06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխատավարձի եւ թոշակի բարձրացում կլինի՞. Հայկական Ժամանակ

Հաջորդ տարվա՝ 2018 թվականի պետակսւն բյուջեի նախագծում կառավարությունը լուրջ ավելացնելու է կապիտալ բնույթի ծախսերը։

Ինչպես սեպտեմբերի 28-ին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հաջորդ տարվա պետբյուջեում կապիտալ բնույթի ծախսերը կկազմեն ավելի քան 170 միլիարդ դրամ, ինչը շուրջ 80 տոկոսով ավելի է այս տարվա նույն ծախսերից։

Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվա պետական բյուջեում կառավարությանը նախատեսում է հավաքագրել ընդհանուր 1 տրիւիոն 307 միլիարդ դրամ եկա­մուտ, որից հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 48 միլի­արդ դրամ, իսկ ծախսերը ծրազրավորել են 1 տրիլիոն 464 միլիարդ դրամի շրջանակներում։ Դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ դրամ։

«Պետք է հաշվի առնել այն, որ 2017 թ. տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է։ Այսինքն, 3.2 տոկոսի փոխարեն մենք ունենալու ենք 4.3 տոկոս, եւ այդ բազայի վրա է հաջորդ տարի ծրագրավորվում 4.5 տոկոս տն­տեսական աճ։ Բնականաբար միջնաժամկետ հեռանկարում մեր հավակնությունները 4 տոկոսանոց տնտեսական աճը չէ, այլ դրա շրջանակներն են։ Դա միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճն է։ Իսկ որպեսզի մենք կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք»,– ասաց Վար­դան Արամյանը։

150 միլիարդ դրամ դեֆիցիտը ֆինանսավորելու համար, Վարդան Արամյանի խոսքերով, Հայաստանը նորից պետական պարտք է վերց­նելու, ինչն անխուսափելի է, քանի որ, Արամյանի պնդմամբ, այդպիսի երկիր չկա, որ դեֆիցիտ ունենա ու չմտնի պարտքի շուկա եւ արտաքին կամ ներքին պարտք չվերցնի։

«Արտաքին պարտքի մասով պետք է նշեմ, որ հիմնականում դրանք ինվեստիցիոն ծրագրեր են, որոնք մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից արտոնյալ պայմաններով։ Պարտքի մասին խոսելիս մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ մեր պարտքի կառուցվածքը բավականին լավ է, դրան գումա­րած հարկաբյուջետային քաղաքականությանը, որը մենք նախագծել եւ իրականացնում ենք 2017 թվականին եւ 2018 թվականին էլ պատրաստվում ենք իրականաց­նել, դա միջազգային կառույցները բավականին դրական են գնահա­տում»,– ասաց Արամյանը։

Այսինքն, այս տարեվերջին մեր պետական պարտքը կկազմի մոտ 6.7 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի կարող է նաեւ հատել 7 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը նախատեսվում է, որ կկազմի հա­ջորդ տարվա ՀՆԱ-ի շուրջ 60 տո­կոսը։ Աա վտանգավոր չէ, ընդգ­ծեց Վարդան Արամյանը, քանի որ հարաբերական ցուցանիշները դրական են։

«Մենք մեր հարաբերական ցուցանիշները հաշվելով ներկայաց­նում ենք, որ Հայաստանը դեռեւս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,– շեշտեց ֆի­նանսների նախարարը։ Թե ինչպես տնտեսական աճը կազդի քաղաքացիների կյանքի որակի բարելավման վրա, Արամյանը նշեց, որ մարդկանց կենսամակարդակն աճում է սպառման միջոցով, իսկ այս տար­վա առաջին կիսամյակի տվյալներով, սպառումն ավելացել, լրագրողների հարցին, թե սոցիալական ծախսերի ավելացում թոշակների, աշխատավարձերի բարձրացում, սպասվո՞ւմ է, Վարդան Արամյանը պատասխանեց առայժմ ոչ։

«Որովհետեւ մենք ցանկանում ենք կայունացնել մեր տնտեսական հնարավորություններն ու պոտենցիալը ու նոր միայն դրա հիման վրա ձեռնամուխ լինենք նոր սոցիալական պարտավորությունների ստանձնմանը։ Որովհետեւ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորությունների ավելացում, ու այս դեպքում ոսկե կա­նոնն ասում է, որ պետք է քո սեփա­կան եկամուտների միջոցով անընդ­հատ, պերմանենտ վճարես եւ թոշ­ակները, եւ աշխատավարձերը։ Հակառակ պարագայում խիստ վտանգավոր է այդ քայլին գնալը։ Որովհե­տեւ եթե իրականում չկարողանաս ապահովել միջինում 4 կամ 5 տոկո­սանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել։ Իսկ վարկ վերցնելով թոշակ ու աշխատավարձ տալը, նվազագույնը, այսպես ասեմ, մեր ազգաբնակչության նկատմամբ կլինենք անազնիվ»,– ասաց նա։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ