11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երկրաշարժ Սյունիքում.կապանցիները հարմարվել են ցնցումներին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարաության կայք-էջի, Հայաստան-Իրան սահմանային հատվածում` Կապան քաղաքի մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 10.20-ին երկրաշարժ է արձանագրվել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, ցնցումը եղել է 10 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքի բնակավայրերում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ինչպես Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեցին կապանցիները, ցնցումներն այս անգամ ուժեղ չէին, համարյա չզգացվեց: “ Հարմարվել ենք, անընդհատ լինում ա, պատերազմի ցնցումներին դիմացել ենք, սրան էլ կդիմանանք, ասում են հետցնցումներ ա, կպրծնի մինչեւ ամսվա վերջ”,-ասաց 45-ամյա Սոնա Պողոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ